Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 17-ին, ժամը 12.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Սեբաստիայի փողոցում պոկվել է թաղապետարանի թիթեղյա տանիքից մեկ հատված. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները պոկված տանիքից ապամոնտաժել են 1քմ հատված:
***
Մարտի 17-ին, ժամը 11.46-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով վնասվել է Երիտասարդական 1/1 շենքի տանիքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ամրացրել են տանիքի մոտ 20 քմ հատվածը:
***
Մարտի 17-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի 3-րդ շարքի թիվ 16 տան տանիքն ամբոջությամբ պոկվել է ընկել է հարեւանի տան վրա. անհրաժեշտ է օգնություն: Տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
***
Մարտի 17-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պռոշյան փողոցի թիվ 20 տան տանիքն ուժեղ քամուց պոկվել է եւ ընկել ճանապարհի վրա` այն դարձնելով միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերության օպերատորը, էլ. ցանցի եւ «1-04» ծառայության կարգավարները:
***
Մարտի 17-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սիմոն Երեւանցի փողոցի թիվ 37 տան տանիքը ուժեղ քամուց պոկվել եւ ընկել է գազատար խողովակի վրա. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



























