Օրերս ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը վնասելով` մի նկուղից փորձել են գողություն կատարել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է 39-ամյա Լեւոն Խ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն: