Ոստիկանության Գուգարքի եւ Սպիտակի բաժինների ծառայողները Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 121 շենքի մոտից բերման են ենթարկել 34-ամյա Կոլյա Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:

Կոլյա Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունք: