Հայաստանում ռուսական ռազմակայանի 100-ից ավելի զինծառայողներ «Կամհուդ» զորավարժարանում մասնակցում են բարձրլեռնային տեղանքում դաշտային պարապմունքների:
Ուսումնավարժանքներին գործի է դրվել նաեւ 30 միավոր զրահատանկային, ավտոմոբիլային եւ հատուկ ռազմական տեխնիկա: Զորավարժությունները կտեւեն մինչեւ այս տարվա ապրիլի կեսերը:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զինծառայողները պետք է ուսումնական վարժանքների համալիր կատարեն: Նրանք հատուկ եւ ավտոմոբիլային տեխնիկա վարելու նորմատիվներ պետք է հանձնեն, սովորեն հատուկ հետախուզություն իրականացնել՝ տարբեր պայմաններում պայթուցիկներ հայտնաբերելով հանդերձ, ինչպես նաեւ այլ նորմատիվներ, հայտնել է մայոր Սերգեյ Չուբկոն:




























