Ոստիկանության Արտաշատի բաժնում, մարտի 14-ին, ժամը 18.30-ին, հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում կայանված «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենա են փախցրել, ապա շուկայի տարածքում վթարի ենթարկել եւ թողնելով մեքենան` դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 55-ամյա Սամվել Ե.-ն, որը Արտաշատ քաղաքի շուկայի տարածքից բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել կատարածը:

Կատարվում է հետաքննություն: