Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, մարտի 14-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Այգուտ գյուղի մերձակայքում հայտնաբերել եւ բաժնի տարածք են տեղափոխել 48-ամյա Սամվել Ս.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան` մոտ 6 խմ վառելափայտով բեռնված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի Գետիկի անտառպետության 4-րդ պահաբաժնի անտառապահ, 37-ամյա Անդրանիկ Բ.-ն իրեն վստահված պահաբաժնից, առանց համապատասխան թույլտվության, հատել է 4-5 ծառ եւ դարձնելով վառելափայտ` 100.000 դրամով վաճառել Սամվել Ս.-ին:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:



























