ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կրկին կոչ է արել Ռուսաստանին հանդիպել Ուկրաինայի իշխանությունների հետ ու երկխոսություններ սկսել:
Նախքան Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը Էշթոնը ելույթ է ունեցել լրագրողների առաջ՝ կոչ անելով Ռուսաստանին հնարավորինս արագ գնալ իրավիճակի դեէսկալացիային:
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերաբերյալ հարցին ԵՄ գերագույն ներկայացուցիչը նշել է, որ իրենք պետք է լավ մտածեն, թե ինչպես արձագանքեն Ռուսաստանի գործողութուններին: «Պատասխան պետք է լինի»,-նշել է նա:
Ըստ որում, Էշթոնն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է լավ հարաբերություններ ունենա թե Ռուսաստանի, թե ԵՄ հետ:



























