Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 83-ամյա բնակչին տան անդամները մարտի 16-ին հայտնաբերել են տանը կից կիսաքանդ կառույցում պարանով կախված վիճակում:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել եւ նախնական տեղեկություններով տեղի ունեցածը ինքնասպանություն է որակվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Տարեց թոշակառուի ինքնասպանության պատճառների մասին ոչինչ չի նշվում:



























