Ղրիմն ու Սեւաստոպոլը, տնտեսական առումով, բավականին ձեռնտու են Ռուսաստանի համար: Այս մասին «Կոմերսանտ ՖՄ» ռադիոկայանի եթերում հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Ես վստահ եմ, որ Ղրիմում զարգանալու է զբոսաշրջային բիզնեսը: Այժմ, երբ Ղրիմը որպես սուբյեկտ կներառվի Ռուսաստանի կազմում, բնական է, որ գործարարության կողմից ներդրումային գրավչության մակարդակն այլ կլինի»,-ասել է Սոբյանինը:
Նա հիշեցրել է նաեւ, որ Ղրիմում Մոսկվան մի քանի առողջարան ունի, որոնք «վերջերս, ցավոք, չէին զարգանում անորոշության ու քաղաքական անկայունության պատճառով»: Նա նաեւ հավաստիացրել է, որ Մոսկվան միջոցներ է ներդնելու Ղրիմի իր առողջարաններում:



























