Ղրիմի Գերագույն ռադան Ղրիմի Հանրապետության Պետական խորհուրդ վերանվանվելու որոշում է կայացրել: Պատգամավորները նաեւ որոշում են ընդունել ինքնավարության անկախության մասին, ասվում է խորհրդարանի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

«2014 թ. մարտի 17-ին ՂԻՀ-ի Գերագույն խորհրդի արտահերթ լիագումար նիստում որոշում է կայացվել «Ղրիմի անկախության մասին»: Կողմ են քվեարկել 85 պատգամավորներ», — նշվում է Գերագույն խորհրդի կայքի հաղորդագրության մեջ:  Խորհրդարանը դիմել է նաեւ Ղրիմը ՌԴ-ի կազմին միացնելու առաջարկությամբ:

«Ղրիմի Հանրապետությունն՝ ի դեմս  ՂԻՀ-ի Գերագույն ռադայի, դիմում է ՌԴ-ին՝ Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու առաջարկությամբ՝ որպես ՌԴ-ի նոր միավոր՝ հանրապետության կարգավիճակով», — նշված է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ «Ուկրաինայի կազմից դուրս գալու եւ Ղրիմն անկախ պետություն հռչակելու  հետ կապված՝  Ղրիմի Գերագույն ռադան որոշում է Ղրիմի Հանրապետության Ներկայացուցչական մարմինն անվանել Ղրիմի Հանրապետության Պետական խորհուրդ՝ Ղրիմի Հանրապետության խորհրդարան: