Ուկրաինայի Գերագույն Ռադան վավերացրել է նախագահի հրամանը՝ մասնակի մոբիլիզացիայի վերաբերյալ: Ծրագրվում է ԶՈւ զորակոչել 20 հազար մարդու, եւս 20 հազարի՝ Ազգային գվարդիա: Նախագահի՝ մասնակի մոբիլիզացիայի վերաբերյալ հրամանը հասատելուն կողմ է քվեարկել  275 պատգամավոր:

Ծրագրվում է մոբիլիզացիան իրականացնել 45 օրերի ընթացքում՝ Ուկրաինայի բոլոր մարզերից: ՂԻՀ-ում ու Սեւաստոպոլ քաղաքում մոբիլիզացվում են այն քաղաքացիները, որոնք ինքնակամ զորակոչվելու ցանկություն են հայտնել հաղորդում է ЛІГА-ն:

Նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, նշել է, որ մասնակի մոբիլիզացիա անցկացնելու ընթացքում խաղադրույքը կատարվում է 18-ամյա երիտասարդների վրա, այլ ոչ կամավորների ու մասնագետների, որոնք զինծառայություն են անցել բանակում: