Ղրիմի պաշտոնական դրամը դարձել է ռուբլին, մինչեւ 2016-ի հունվարի մեկը ուկրաինական գրիվը նույն կարգավիճակն ունի, հաղորդել է հանրապետության խորհրդարանը՝ իր կայքում հրապարակված պաշտոնական հաղորդագրությունում:
Հավելենք, որ հանրապետության իշխանությունները , որոնք ինքնավարության անկախության մասին որոշում են կայացրել, լիովին կապահովեն պետական սահմանի անվտանգությունը, հայտարարել է Ղրիմի Պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնսանտինովը:
«Մենք լիովին պաշտպանում ենք մեր սահմանը ու այդ առնչությամբ ծագող բոլոր հարցերը լուծելու ենք Կիեւի հետ բանակցությունների միջոցով: Սակայն նրանք նախ պետք է լեգիտիմացնեն իշխանությունը»,-ասել է Կոնստանտինովը:
Նա նաեւ հաղորդել է, որ այժմ Ղրիմի սահմանային անցակետերում անձնագրերը կնքվելու են «Ղրիմի հանրապետություն» շտամպներով: Բացի այդ, մարտի 30-ին թերակղզին անցում է կատարելու մոսկովյան ժամանակի:



























