Ամերիկյան Delta ավիաընկերության ուղեւորատար օդանավը Օրլանդոյից Ատլանտա թռիչք կատարելիս արտակարգ վայրէջք է կատարել՝ թեւի վնասվելու պատճառով:

Հաղորդվում է, որ միջադեպը վտանգ չի ներկայացրել օդանավի համար, սակայն օդաչուն որոշել է վերադառնալ Օրլանդոյի օդանավակայան:

Նշվում է, որ միջադեպի պատճառով ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Ներկայումս օդանավն ուղարկվել է ստուգման, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ABC-ն: