Ռուսաստանը ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին առաջարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցող խումբ ձեւավորել, հաղորդվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:
«Ռուսաստանը պատրաստ է գործընկերների հետ համատեղ անհապաղ ձեռնամուխ լինել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցող բազմակողմ մեխանիզմի ձեւավորմանը», - ասված է հաղորդագրությունում:
Մոսկվան նաեւ կողմ է Ուկրաինայում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տրամադրելուն:
«Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշմամբ անհապաղ սահմանադրական ժողով հրավիրել Ուկրաինայի բոլոր մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նոր ֆեդերատիվ Սահմանադրություն կազմելու համար, ըստ որի՝ ռուսերենին ուկրաիներենի հետ հավասար տրվելու է երկրորդ պետական լեզվի կարգավիճակ, իսկ մյուս լեզուներին՝ Մարզային լեզուների եւ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական կոնվենցիային համապատասխան կարգավիճակ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Մոսկվան Ուկրաինայի Գերագույն Ռադային կոչ է անում անհապաղ սահմանադրական ժողով գումարել՝ բոլոր մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նոր դաշնային սահմանադրություն ձեւավորելու համար:
Բացի դրանից, Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է Ուկրաինայի չեզոք ռամաքաղաքական կարգավիճակը ամրագրել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւով:



























