«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ ջրագծի վրա կատարվող պլանային վերանորոգման աշխատանքների հետ կապված՝ ս.թ. մարտի 18-ին ժամը 09.00-ից մինչեւ մարտի 19-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



























