Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին ուղերձով կդիմի երկրի Դաշնային խորհրդին՝ կապված ՌԴ կազմում նոր սուբյեկտ՝ Ղրիմը, ընդունելու հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Պետական Դումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը (Կոմկուսից):

«Ղրիմի հարցով նախագահի ելույթը նախատեսված է ժամը 15-ին»,-հստակեցրել է նա:

Մելնիկովի խոսքով՝ պալատի լիագումար նիստը կսկսվի առավոտյան ժամը 10-ին եւ կտեւի մինչեւ կեսօր: Դրանից հետո պատգամավորները կուղեւորվեն Կրեմլի Գեորգիեւյան դահլիճ, որտեղ տեղի կունենա նախագահի կողմից Դաշնային ժողովին ուղղված ուղերձի հրապարակումը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Պուտինը Դաշնային ժողովին ուղերձով դիմել էր 2013-ի դեկտեմբերին: