Երեւանի Գեւորգ Չաուշի փողոցում, այսօր՝ մարտի 17-ին, ժամը 00.30-ի սահմաններում, իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























