Պետդումայում ներկայացվել է օրինագիծ՝ անձնագրում «ազգություն» ու «հավատք» գրաֆերն ավելացնելու վերաբերյալ:

Օրինագիծը նախապատրաստել է կոմունիստների մի խումբ ՝ Վլադիմիր Կաշինի ու Վլադիմիր Ֆեդոտկինը գլխավորութամբ: Կուսակցությունում առաջարկում են թողնել անձնագրի թղթային տարբերակը՝ այնտեղ քաղաքացիների ցանկությամբ ավելացնելով «ազգություն» ու «հավատք», հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:

Սոցիոլոգների տվյալներով՝ վերջին տաս տարիների ընթացքում ռուսաստանցիները ավելի կրոնական են դարձել: Պատգամավորները համոզված են, որ այդ գրաֆերի առկայությունը անհրաժեշտություն է, որը կօգնի չբորբոքել առանց այդ էլ բարդ ազգամիջյան հարաբերությունները: Պատգամավորները պնդում են, որ այդ մասին իրենց խնդրում են ընտրողները: