Թեեւ ԱՄՆ-ը չի ընդունում Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, կան հարցեր, որոնց շուրջ աշխատանքները կարող են միասին շարունակվել, խոսքը նաեւ Լեռնային Ղարաբաղում խաղաղության մասին է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով՝ պետք է նաեւ հասկանալ, թե ինչ դասեր կարելի է քաղել ուկրաինական դեպքերից՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության առումով:




























