Ուկրաինայի պետական սեփականությունը, որը Ղրիմի անկախության մասին որոշման օրը գտնվել է թերակղզու տարածքում, Ղրիմի Հանրապետության պետական սեփականությունն է: Այս մասին ասվում է Ղրիմի անկախության մասին որոշման մեջ, որն այսօր ընդունել է Ղրիմի Ռադան:

Փաստաթուղթը նաեւ նախատեսնում է, որ Ղրիմի տարածքում Ուկրաինայի բոլոր հաստատությունները, ձեռնարկությունները ու այլ կազմակերպությունները դառնում են Ղրիմի Հանրապետության ձեռնարկություններն ու հաստատությունները:

Ղրիմի Խորհրդարանը որոշել է, որ Ղրիմի տարածքում Ուկրաինայի պետական մարմինների գործունեությունը դադարեցվում է, նրանց լիազորությունները, ունեցվածքը ու գումարային միջոցները անցնում են Ղրիմի Հանրապետությանը:

Ղրիմի իշխանությունները անկախություն են հռչակել եւ առաջարկով դիմել Ռուսաստանին http://news.am/arm/news/199319.html