Երեւանի Իսակովի պողոտայում, մարտի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: