Ղրիմի ինքնիշխանության կրողը նրա ժողովուրդն է, որի կամքը միանշանակ արտահայտվել է մարտի 16-ի հանրաքվեում: Այս մասին հայտարարել  է ՌԴ  ԱԳՆ-ն:

«Ղրիմի ինքնիշխանության կրողը նրա ժողովուրդն է, որի կամքը միանշանակ արտահայտվել է մարտի 16-ի հանրաքվեում, - նշվում է հաղորդագրության մեջ: - Հենց դա էլ քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքի իրացումն է, որից Ղրիմի բնակիչներին փորձում էին զրկել Կիեւում ինքնահռչակված իշխանությունները, եւ որի մասին խոսում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Շիմոնովիչը»:

ՌԴ ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչի գնահատականը կողմնակալ է համարում:

«Զարմանք է հարուցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչի  կողմնակալ գնահատականը՝ այդ երկրում մարդու իրավունքների վերաբերյալ: ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նախընտրել է չտեսնել սպանությունները, զանգվածային հաշվեհարդարները, տանջանքները, մարդկանց առեւանգումները, լրագրողների եւ իրավապաշտպանների վրա հարձակումները, քաղաքական դրդապատճառներով բանտարկությունները, ռասիստական, հակառուսական եւ հակասեմական ենթատեքստով միջադեպերը, որոնք գրանցվում են Կիեւում իշխանությունը զավթած անձանց հրամանով կամ լուռ համաձայնությամբ», — իրավիճակն են մեկնաբանել ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ  տպագրության բաժնում:

Հիշեցնենք,  Շիմոնովիչը հայտարարել էր, որ նույնիսկ Ուկրաինա կարճատեւ այցն էլ բավական է հասկանալու համար, որ երկրում «մարդու իրավունքների պարբերական խախտումներ են տեղի ունենում»: