Նյու Յորքը դարձել է Global Financial Centres Index (GFCI) համաշխարհային խոշորագույն ֆինանսական կենտրոնը: Նախկինում այդ դիրքը զբաղեցնում էր Լոնդոնը:

GFCI վարկանիշը կազմվում է Z/Yen Group Ltd քոնսալթինգային ընկերության կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նախկինում, երրորդ ու չորրորդ հորիզոնականները զբաղեցրել են Հոնկոնգն ու Սինգապուրը, հիգերորդում է Ցյուրիխը՝ հետ մղելով Տոկիոյին: Վերլուծության մեջ նշվում է, որ Լոնդոնը կորցրել է առաջատարի իր տեղը՝ որոշ բանկերի հետ կասկածելի գործարքների պատճառով:

Մոսկվան 69-րդ տեղից նահանջել է 73-ը:

Վերջին հորիզոնականը զբաղեցնում է Աթենքը: