Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում՝ թաց ձյան տեսքով: Քամին արեւմտյան է` 2-7 մ/վրկ. արագությամբ, տեղ-տեղ՝ 18-23 մ/վրկ ուժգնացմամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-20-ի գիշերային ժամերին կնվազի 2-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, հնարավոր է քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +13+15 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,
Կոտայքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,
Լոռիում՝ գիշերը՝ -4+2, ցերեկը՝ +7+12,
Տավուշում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +8+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14,
Արարատում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+15,
Արմավիրում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+15,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+7,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+15,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +11+16,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+8,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+12:



























