ԼՂՀ ՊՆ-ն հերքել է զինվորի զոհվելու հետ առնչության  մասին ադրբեջանական լրատվամիջոցների լուրերը:

«ԼՂՀ պաշտպանության բանակը հավատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը: Առաջնային ստորաբաժանումները  չեն խախտում հրադադարի ռեժիմը, ադրբեջանցի զինվորի զոհվելու հարցում ԼՂՀ ԶՈՒ-ի մասնակցության մասին բոլոր լուրերը ադրբեջանական կողմից տարածված ապատեղեկատվություն են», - NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Ասատրյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների պնդման՝  Ֆիզուլիի ուղղությամբ զոհվել է 20-ամյա Էլվին Հասանովը: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով զոհված զինվորին շնորհվել է արիության երրորդ աստիճանի շքանշան՝ մարտում դրսեւորված «զինվորական գերազանց ծառայության համար»: