Ռուսաստանի քաղաքցիները Թուրքիայում 2013-ի ընթացքում ավելի քան 3,3 հազար անշարժ գույքի օբյեկտներ են ձեռք բերել: Այժմ Ռուսաստանը շրջանցել է Գերմանիային ու Մեծ Բրիտանիային, որոնք նախորդ տարիներին այդ ոլորտում առաջատարի կայուն դիրք էին զբաղեցնում:
Հաղորդվում է, որ 2012-ին օտարերկրացիները Թուրքիայում գնել են անշարժ գույքի մոտ 13,5 հազար օբյեկտներ: Ըստ որում, վիճակագրությունը հաշվի է առնում միայն մասնավոր անձանց: Ըստ որում, Թուրքիայում բնակարան կամ հողակտոր գնած օտարերկրացիները կարող են բնակության իրավունք, արդյունքում նաեւ քաղաքացիություն ստանալ՝ մի շարք պայմաններ կատարելու դեպքում:
Ինչպես նշվում է, ՌԴ քաղաքացիները նախորդ տարի ավելի քան հազար հողակտորներ ու 2,3 հազար բնակարաններ են գնել: Ըստ որում, օտարերկրյա քաղաքացիների համար առավել գրավիչ են երկրի արեւմտյան շրջանները, որոշ հյուսիսային ու կենտրոնական նահանգներ, ինչպես նաեւ հարավ-արեւելքը, որտեղ գնումներն, ամենայն հավանականությամբ, կապված են սիրիացի փախստականների հետ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Milliyet-ը:




























