ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը քիչ առաջ հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը:

ԵՄ-ն կսառեցնի հաշիվները եւ թույլ չի տա մուտք գործել իր տարածք այն անձանց, որոնք պատասխանատու են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը խախտելու համար:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, պատժամիջոցները կվերաբերեն 21 անձանց:

Մարտի 17-ի նիստում ԵՄ երկրների ԱԳ նախարարները դատապարտել են Ղրիմում ստեղված իրավիճակը: