Ամերիկյան կառավարությունը ծրագրում է B61-12 նոր ատոմային ռումբեր տեղակայել Եվրոպայում, հաղորդում է գերմանական Der Spiegel ամսագիրը: Այդ նպատակների համար առանձնացված միջոցները արդեն առանձնացվել են 2015-ի բյուջեում:
«ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերների օդանավերի վերազինումը՝ նոր միջուկային զենքի կրիչների վերափոխելու, պետք է սկսվի հաջորդ տարվա գարնանը: Մասնավորապես, վերազինվելու են գերմանական ու իտալական ՌՕՈւ «Տորնադո» կործանիչները, ինչպես նաեւ մյուս եվրոպական երկրների F-16-երը»,-գրում է պարբերականը:
Ծրագրի վրա նախատեսվում է ծախսել մոտ 10 մլրդ դոլար, եւս 154 մլն կուղղվի Եվրոպայում միջուկային բազաների անվտանգությունն ապահովելու: Այս մասին հաղորդում է Inopressa-ն:




























