Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 շենքի մոտ, մարտի 16-ին, ժամը 14.30-ի սահմաններում, թիվ 48 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով ուղեւորուհին վայր է ընկել միկրոավտոբուսի սրահում եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:




























