Երեւանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 59/5 շենքի մոտ, մարտի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: