Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները չեն ազդի «Nemiroff» օղին Հայաստան ներկրելու վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտնել է պարեն ներմուծող «Սովրանոյի» ներկայացուցիչը:

«Հոլդինգը գործարաններ ունի նաեւ Ռուսաստանում, ուստի անկանխատեսելի հանգամանքների դեպքում մենք կարող ենք արտադրանքը ներմուծել այնտեղից»,- նշել է աղբյուրը:

Նա դժվարացլ է պատասխանել Ուկրաինայից քաղցրավենքի ներկման հետագա ճակատագրի վերաբերյալ հարցին, որոնք ներմուծում է ընկերությունը՝ ABK հրուշակեղենի ֆաբրիկայի եւ Խարկովի խմորեղենի ֆաբրիկայի արտադրանքը: «Դեռ չենք շտապելու: Հույս ունենք, ամեն բան կկարգավորվի, եւ այդ մասին մտորելու կարիք չի լինի»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:

Նշենք, որ Nemiroff Holdings Ltd-ն սեփականատերեր Ստեպան Գլուսի, Յակով Գրիբովի եւ Անատոլի Կիպիշի միջեւ հակասությունների պատճառով խնդիրների առաջ է կանգնել: 2011թ.-ի վերջին Գրիբովն ու Կիպիշը վերականգնեցին հոլդինգի ռուսական մասնաճյուղի նկատմամբ վերահսկողությունը, իսկ 2012թ.-ից օղին շշալցնում էին Բաշկիրիայում գտնվող 3 գործարաններում: Ուկրաինայում գտնվող երկու գործարաններ Գլուս ընտանիքի հսկողության ներքո էր: