Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի Մաթեւոսյան եւ Կամոյի փողոցների խաչմերուկում, մարտի 16-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի ջրատարի բետոնապատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























