Նորատուս-Գավառ ուղղությամբ ընթանալիս, մարտի 16-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել առանձնատան պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























