Վանաձորի Բաղրամյան եւ Նարեկացի փողոցների խաչմերուկում, մարտի 16-ին, ժամը 21.40-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես E-280» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Մերսեդես E-280»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: