Երեւան-Սեւան ճանապարհի 11-րդ կմ-ին, մարտի 16-ին, ժամը 07.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթար է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06.30-ի սահմաններում, «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենան նշված վայրում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 2 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: