Մոնղոլիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանին (նստավայրը` Պեկին) մարտի 14-ին, ընդունել է երկրի արտաքին գործերի նախարար Լուվսանվանդան Բոլդը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկելի են Հայաստանի եւ Մոնղոլիայի միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խթանմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծմանը, վիզային ռեժիմի դյուրացմանը վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկկողմ հարաբերությունների խթանմանը կարող է  նպաստել Հայաստանում Մոնղոլիայի դեսպանի հավատարմագրումը, ինչպես նաեւ Հայաստանում եւ Մոնղոլիայում պատվավոր հյուպատոսների նշանակումը:

ՀՀ ԱԳ նախարարի անունից դեսպան Սարգսյանը վերահաստատեց Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարին ուղղված Հայաստան այցելելու հրավերը: