Երեւան-Գորիս ճանապարհի 222-րդ կմ-ին, մարտի 16-ին, ժամը 22.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել աջակողմյան դաշտը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: