Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա, որը մինչեւ այդ ղեկավարում էր ԵՊՃՇՀ-ն: Այս մասին Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` լուծելով 2011 թվականի հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են նաեւ ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում եւ նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները»: