Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստում Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ հարկավոր է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել եւ չեղյալ հայտարարել նավատորմի մասին համաձայնագիրը: Նա համապատասխան օրինագիծ է գրանցել Գերագույն ռադայի քարտուղարությունում:
«Զորամասերն արգելափակողի նկատմամբ պետք է գործել պատերազմական ժամանակների օրենքով», - Լյաշկոյի խոսքերն է փոխանցում «24 Նովոստին»:
Օրինագիծը նաեւ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ է ենթադրում, ռուս-ուկրաինական պայմանագրերի չեղարկում եւ ԵՄ ու ՆԱՏՕ մտնելու դիմումների ներկայացում:




























