Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ղրիմի հանրաքվեն օրինական համարելու դեպքում այն տարածաշրջանում «դոմինոյի էֆեկտ» կունենա եւ անկայություն կստեղծվի։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Ղրիմի թաթարների առաջնորդ համարվող Մուսթաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խոսել է Ուկրաինայում եւ Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններից՝ կրկնելով, որ ոչ Թուրքիան, ոչ էլ միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն։
Դավութօղլուն շեշտել է, թե Թուրքիան չի ընդունում Ղրիմի հանրաքվեն, որով խախտվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ հավելել. Եթե ճանաչվի Ղրիմի հանրաքվեի արդյունքները, ապա այն «դոմինոյի էֆեկտ» կունենա տարածաշրջանում եւ անկայություն կստեղծվի։




























