Լիբանանյան հայտնի «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերությունը մտադիր է Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանում հիմնել «պիկան» ամերիկյան սորտի ընկույզի այգիներ: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասել են ընկերության ներկայացուցիչները: Հանդիպման մասնակցել է նաեւ դեսպան Ժան Մաքարոնին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Հիմնականում գյուղատնտեսության  ոլորտի բիզնեսով մասնագիտացած «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս»-ի  արտադրանքն արտահանվում է աշխարհի ավելի քան 40 երկրներ: Ցանկանալով  ներդրումներ կատարել նաեւ Հայաստանի գյուղատնտեսւթյան մեջ՝ ընկերությունը մտադիր է ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանում հիմնել «պիկան» ամերիկյան սորտի  ընկույզի այգիներ:

Հյուրերը տեղակացրել են նախարարին, որ  այդ նպատակի համար  Կոտայքի մարզում արդեն ընտրված է մոտ 20 հա հողատարածք եւ նախապատրաստական աշխատանքներ  են կատարվում ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգից ներկրվող տնկիների առաջին ծառատունկը կազմակերպելու համար: Նրանք հայտնել են նաեւ, որ առաջիկայում Լիբանանում թողարկված իրենց արտադրանքը կհայտնվի Հայաստանի խանութներում (ձիթայուղ, համեմունքներ, հատիկաընդեղեն եւ այլն)»:

Այսօրվա Հայաստանը բռնատիրական պետություններին բնորոշ դատաիրավական համակարգ ունի, ուր մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, օրենքը դատարկ հնչյուններ են։ Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինության փաստը միջազգային մակարդակով լսելի դարձնելու համար 2013 թ. դեկտեմբերի 28-ին բաց նամակ էր հղվել աշխարհի հինգ քաղաքական գործիչների։ Նամակը ստորագրել էին ՀՀ ավելի քան հազար հինգ հարյուր քաղաքացի։ Ձերբակալվածները մինչեւ հունվարի 13-ը զրկված էին հարազատների հետ հանդիպելու,անգամ հեռախոսակապի հնարավորությունից։ Հունվարի 13-ին վերջապես այդ արգելանքը հանվեց։ Փետրվարի 14-ին պատասխան ստացվեց Շվեյցարիայի նախագահ Դիդիյե Բուրկհալտերից, որում մասնավորապես ասվում է, որ նա տեղյակ է Շանթ Հարությունյանի եւ համախոհների հետ կապված դեպքերին, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը համաշխարհային մակարդակով Շվեյցարիայի կառավարության արտաքին քաղաքականության կարեւորագույն եւ առաջնային խնդիրներից է եղել եւ շարունակում է մնալ այդպիսին։ Շվեյցարիայի Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտն ուշի ուշով հետեւում է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին։ Շվեյցարիան բազմակողմանի շփումներում Հայաստանին հիշեցնում է իր միջազգային պարտավորությունները եւ քաջալերում բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունն այս տարածաշրջանում։ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած հայտնի իրադարձություններից հետո Շվեյցարիան իր կոշտ դիրքորոշումն է արտահայտել՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին անկախ ու թափանցիկ հետաքննություն սկսել` բացահայտելու եւ խստորեն պատժելու անհարկի ուժ գործադրողներին. նաեւ հորդորեց Հայաստանին` ապահովել խոսքի ազատությունը՝ դրա համար մոբիլիզացնելով քաղաքական ուժերը, լրատվամիջոցները։ Տեղեկացնենք նաեւ,որ Human Rights Watch կազմակերպությունը 2013թ. իր տարեկան հաշվետվության մեջ Շանթ Հարությունյանին եւ ընկերներին ճանաչել է քաղբանտարկյալ։ Հայաստանում Հելսինկյան կազմակերպության Վանաձորի գրասենյակը նրանց նույնպես քաղբանտարկյալ է համարում։ 2014թ. քաղբանտարկյալներ կան միայն բռնապետական, թերզարգացած, կործանվող երկրներում։ Հայաստանը դրանց շարքում է` քանի Շանթ Հարությունյանը եւ իր համախոհները, ինչպես նաեւ Վոլոդյա Ավետիսյանը, շարունակում են մնալ բանտում։

Արուսյակ Հայրապետյան

“Շանթ եւ ազատություն” հիմնադրամ