Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը, որում նշվում են ռուսական կողմի առաջարկությունները՝ կապված ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հետ, նման է վերջնագրի, մարտի 17-ին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ինֆորմացիոն քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ, միջազգային միջնորդությամբ, ցանկացած բանակցություններ պետք է անցկացվեն բացառապես Ուկրաինայի տարածքային ամբողջաանությունը հարգելու սկզբունքի հիման վրա: Այս մասին հաղորդում է Ուկրինֆորմը:

Նա նաեւ հավելել է, որ ռուսական կողմը պետք է անմիջապես դադարեցնի Ուկրաինայի տարածքում ագրեսիան ու սադրանքները եւ անմիջապես հետ կանչի իր զորքերը զորամասեր: Ուկրաինական ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ռուսական ԱԳՆ տեքստում պարունակվող դրույթները կարող են որակվել որպես Ուկրաինայի ներքին գործերին արտաքին միջամտություն:

Պերեբիյնիսը նշել է, որ ուկրաինական կողմի պատասխանը Ռուսաստանին կտրվի առաջիկայում: