ՆԱՏՕ-ն Ղրիմի հանրաքվեն համարում է ապօրինի եւ Ուկրաինայի Սահմանադրությանն ու միջազգային իրավունքին հակասող: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել սկսել իրավիճակի ապալարումը՝ ներառյալ Ուկրաինայի դեմ ցանկացած ռազմական գործողության դադարեցում: «Այսպես կոչված հանրաքվեն խափանում է ճգնաժամի քաղաքական կարգավորում գտնելու ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է արել պահպանել միջազգային պարտավորությունները, վերադառնալ երկխոսության ճանապարհ եւ ուղիղ երկխոսություն սկսել Ուկրաինայի կառավարության հետ: «Ոսւտի մենք ՌԴ-ին կոչ ենք անում Ղրիմի բռնակցման որեւէ քայլ չանել, որոնք կհակասեն ՄԱԿ Կանոնադրությանը: ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաստատում են իրենց լիակատար աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասվում է հայտարարության մեջ: