Ուկրաինական «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշի փաստաբանները բողոքարկել են Մոսկվայի դատարանի որոշումը նրա հեռակա կալանավորման մասին: Այդ մասին մարտի 17-ին հայտարարել է փաստաբան Ալեքսանդր Ֆոմինը:

Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալի իրավունքները խախտվել են, քանի որ նա չի պատշաճ չի տեղեկացվել իր դեմ հարուցված քրգործի մասին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը մարտի 12-ին հեռակա կարգով կալանավորել է Ուկրաինայի քաղաքացի Դմիտրի Յարոշին:

Նա մեղադրվում է ահաբեկչական եւ ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի մեջ: