Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում երկրաշարժ է եղել: Ցնցումները գրանցվել են վաղ առավոտյան:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, 4,4 մագնիտուդ ցնցումները արձանագրվել են արեւմտյան ափի ժամով առավոտյան ժամը 6:25-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բեւեռլի-Հիլզից 9 կմ հեռավորության վրա, սակայն ցնցումները զգացվել են ողջ Հարավային Քալիֆորնիայում: