Փրկարար ծառայությունը մարտի 17-ին, ժամը 15.34-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Ախթամար կղզու մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 35 ՍV 454 պետհամարանիշով ավտոմեքենան:




























