ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին ՀՊՃՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու առաջարկը եղել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից, ինքն էլ համաձայնել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Թոքմաջյանը: «Մեր մայր բուհն է, ինչ է եղել, կփորձենք այդ բեռի տակից դուրս գալ, այստեղ աշխատանքը ավելի պատասխանատու կարող է լինել»,- ասաց նա:
Հովհաննս Թոքմաջյանը նշեց նաեւ, որ եթե գնում է ժամանակավոր պաշտոնակատար, կդիմի նաեւ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար: Իսկ թե մրցույթում հաղթելու ինչ հույսեր ունի, նա ասաց, որ դա ցույց կտա կյանքը:
Հարցին, թե նախկին ռեկտորը կոնֆլիկտ ուներ դասախոսների հետ, ինքը ինչպես է վարվելու, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ այժմ այդ հարցերին չի կարող պատասխանել, բայց ինքը կոնֆլիկտային մարդ չէ:
Հիշեցնենք, որ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:Այդ բուհում ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա, որը մինչեւ այդ ղեկավարում էր ԵՊՃՇՀ-ն:




























