Այսօր ռուսական առաջարկությունների հիման վրա ուկրաինական ճգնաժամի հնարավոր կարգավորման եւ փոխզիջման ձեռքբերման մասին հարցադրումը վաղաժակետ է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցու հայտնել է ուկրաինացի քաղաքագետ Ալեքսանդր Տոլտովը:

Նրա խոսքով՝ երկրում առայժմ իրադարձություններն այլ ուղղությամբ են զարգանում: «Ռուսական կողմը դեռ  Ուկրաինայի նախագահի հետ բանակցությունների պատրասականություն չի դրսեւորել: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա ռուսական ծրագրի վերաբերյալ նրանց կողմից նույնպես որեւք արձագանք դեռ չկա: Նախադրյալներ չկան այդ ծրագրի քննարկման համար այն տեսքով, ինչպես որ առաջարկում է ռուսական կողմը»,- նշել է Տոլտովը: Անդրադառնալով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական գործողություններին, նա նշել է, որ տեսականորեն հնարավոր է: Փորձագետը միաժամանակ արձանագրել է, որ այս պահին նման հրաման չկա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն առաջարկել է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոնտակտային խումբ ձեւավորել ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար: Մոսկվան կողմ է հանդես գալիս ռուսաց լեզվին պետական երկորդ լեզվի կարգավիճակի տրամադրման: Այն կոչ է անում Գերագույն Ռադային սահմանադրական ժողով հրավիրել նոր Սահմանդրություն նախապատրաստելու համար: Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է ՄԱԿ ԱԽ բանաձեւի համաձայն Ուկրաինայի համար չեզոք ռազմա-քաղաքական կարգավիճակ սահմանել: