Ուկրաինայի արտգործնախարարությունը խորհրդատվության համար հետ է կանչում Ռուսաստանի Դաշնությունում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Ելիչենկոյին Ղրիմում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այդ մասին ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության մարտի 17-ի հաղորդագրության մեջ:

«Ղրիմի Ինքնավար Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի եւ դրա միջազգային որոշ ասպեկտների քննարկման անհրաժեշտության կապակցությամբ ուկրաինական կողմը խորհրդատվության համար հետ է կանչում ՌԴ-ում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Ելիչենկոյին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, պատգամավոր Օլեգ Լյաշկոն Գերագույն Ռադայում օրինագիծ է առաջ քաշել, որով առաջարկում է Ռուսաստանի հետ խզել դիվանագիտական հարաբերությունները: