Աշխատանքից ազատման դիմում գրած Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարնի ռեկտոր Արա Ավետիսյանը ակնհայտորեն նեղսրտել է: Ողջ օրվա ընթացքում NEWS.am-ը փորձել է կապ հաստատել նրա հետ՝ պարզելու, թե ինչն է աշխատանքից  ազատման դիմում դրելու պատճառոը: Վերջապես, երեկոյան ռեկտորը պատասխանեց մեր զանգին: Հարցից, թե ինչն է պատճառը, որ աշխատանքից ազատման դիմում է գրել, Արա Ավետիսյանը բառացիորեն բորբոքվեց. «Լավ եմ արել, ձեր ի ՞նչ գործն է, աղջիկ ջան, վերջին հաշվով երեկո է, եկել եմ տուն, տակտ կունենա՞ք դուք, թե՞ չէ»: Այս խոսքերից հետո «տակտ ունեցող» ռեկտորն անմիջապես անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:Այդ բուհում ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա, որը մինչեւ այդ ղեկավարում էր ԵՊՃՇՀ-ն: